HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը քննել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կալանքի դեմ բողոքն ու հեռացել խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու Երևանի դատարանի դատական ակտի դեմ բողոքի գործով որոշում կայացնելու:

Նշենք, որ Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և խափանման միջոց ընտրվել կալանավորումը, որի դեմ նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այս բողոքի գործով է դատարանն այսօր հեռացել խորհրդակցական սենյակ:

Պողոսյանն ապրիլի 19-ին հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ի Պետրոզավոդսկ քաղաքում: Ի սկզբանե նրա նկատմամբ ՌԴ-ում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, մինչև արտահանձնման գործընթացի կազմակերպումը, որն այժմ փոխվել է տնային կալանքով:

Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիտսկին ասել էր, որ Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից, սակայն դատախազությունն այս մասով պաշտոնական տվյալներ չի հայտնում՝ նշելով միայն, որ արտահանձնման գործընթացը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter