HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է փոփոխություններ կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ԼՀԿ-ի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գործող կարգավորմամբ՝ այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են ընդերքօգտագործող կազմակերպության 10%-ից պակաս բաժնետոմսի (բաժնեմասի) սեփականատեր, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումներում իրենց վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տվյալները կարող են չներկայացնել:

Մինչդեռ, ընդերքօգտագործող կազմակերպությունում անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների և նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է տրամադրվի և հրապարակվի սահմանված կարգին համապատասխան։

Չարաշահումներից խուսափելու համար՝ առաջարկվում է՝ Ընդերքի մասին օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերը խմբագրել այնպես, որ բոլոր սուբյեկտները՝ անկախ ընդերքօգտագործող կազմակերպությունում մասնակցության չափից, պարտավոր լինեն ներկայացնել իրենց վերաբերյալ Օրենսգրքով սահմանված լիարժեք տեղեկատվությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter