HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քրդական համայնքի ներկայացուցիչները դատախազության դիմաց են. պահանջում են ազատել Արցախում հայտնաբերված 1 կգ թմրանյութի գործով մեղադրյալին

Քրդական համայնքի տասնյակ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Արցախում հայտնաբերված 1 կգ թմրանյութի գործով անցնող մեղադրյալ Այլազ Ամոյանին և նույն գործով մյուս մեղադրյալներին: Դատախազության դիմաց հավաքվածները Ամոյանի հարազատ և մտերիմ մարդիկ են: Նրա եղբայրը՝ Միշա Ամոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ եղբայրը մարտի 11-ից անազատության մեջ է: Ցույցի մասնակիցները համոզված են, որ նրա մեղադրանքն անհիմն է, և պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ: Երեկ Ամոյանի գործով նախաքննության ավարտվել է: Նա մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ:

Մեզ հետ զրույցում Ամոյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է Արցախում հայտնաբերված թմրանյութի վերաբերյալ գործը քննվում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում:

Խչեյանի խոսքով՝ Ամոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ պաշտպանի՝ Ալյազ Ամոյանի մոտ ԱԱԾ մարմինները թմրանյութ չեն հայտնաբերել, նրան բերման ենթարկելուց 3 ժամ անց իրավապահները հայտաբերել են 1 կգ հերոին, իսկ դեպքի վայրն, ըստ քրեական գործի, ընդգրկում է շուրջ 10 կմ չպահպանվող տարածք:

Նշենք, որ այս գործով կալանքի տակ են գտնվում նաև երկու այլ անձինք:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter