HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է դատապարտյալին կամ կալանավորին պատժախուց տեղափոխելիս վերջիններիս այլ իրավունքները չսահմանափակել

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ներկայացրած «Քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու և «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ ընդունումը պայմանավորված է ՍԴ 1442 որոշման պահանջներով: Ըստ հիմնավորման՝ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվելու ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ դատապարտյալին կամ կալանավորին պատժախուց տեղավորելու ձևով կարպագապահական տույժի նշանակումը փոփոխության դեպքում չի հանգեցնելու դատապարտյալի կամ կալանավորի այլ իրավունքների սահմանափակմանը: Գործող օրենքով դատապարտյալին կամ կալանավորին պատժախուց տեղափոխելուց վերջինիս արգելվում է դրամական փոխանցումներ ստանալ ու կատարել, հանձնուք ստանալ կամ ուղարկել, քաղաքացիաիրավական գործարքների մասնակցել, տեսակցություններից, հեռախոսակապից, ԶԼՄ-ներից և գրականությունից օգտվել:

Խաչիկյանի խոսքով՝ սահմանափակումը կիրառելիս անհրաժեշտ է հետապնդվող միջոցի և նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցության նշան դնել:

«Մենք դրել ենք ուղղակի օրենսդրական պահանջ, որ ՔԿՀ վարչակազմը, երբ դատապարտյալի կամ կալանավորի նկատամամբ կիրառում է որևէ սահմանափակում, պարտավոր է հիմնավորել դատապարտյալի կողմից ենթադրաբար կատարված վարքագծի խափանման և իր կողմից կիրառվող սահմանափակման միջև պատճառական կապը»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter