HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Ռոսպոտրեբնադզոր»-ը խստացրել է վրացական գինու որակի վերահսկողությունը

Վրաստանից Ռուսաստան արտահանվող գինու որակը վատացել է: Այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական կայքում:

Մասնավորապես, «Ռոսպոտրեբնադզորը» հայտնում է 2014-2018թթ Վրաստանից բերված ալկոհոլային արտադրանքների որակը 2,9 անգամ վատացել է, արձանագրված անհամապատասխանություններն էլ՝ շատացել:

Ընդհանուր առմամբ՝ «Ռոսպոտրեբնադզորը» անորակ է ճանաչել մոտ 203 հազար լիտր գինի:

Խախտումներ, ըստ պաշտոնական հաղորդագրության, արձանագրվել են վրացական 8 ընկերությունների ապրանքներում՝ «Բագրատիոնի-1882», «Բոլերո էնդ Քոմփանի», «Կախեթական ավանդական գինեգործություն», «Բադագոնի», «Վրացական Գինու Տուն», «Վրացական գինու կորպորացիա», «Վրացական գինիների եւ ալկոհոլային խմիչքների կազմակերպություն» և «Բատոնո»:

Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ որակի վատթարացման այդ ցուցանիշներն են եղել պատճառը, որ որոշում է կայացվել խստացնել Վրաստանից Ռուսաստան բերվող ալկոհոլի որակի և անվտանգության վերահսկողությունը:

Նշենք, որ դեռևս 2006թ. Վրաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային արտադրանքի վրա էմբարգո էր դրվել, քանի որ «Ռոսպոտրեբնադզորը» դրանց մեջ հայտնաբերել էր ծանր մետաղներ և պեստիցիդներ: Էմբարգոն գործել է մինչև 2013թ.:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով հուլիսի 8-ից արգելել էր ռուսական ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել Վրաստան կամ օգտվել վրացական ավիափոխադրողի ծառայություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter