HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը շտապօգնության մեքենայով բերվեց դատարան և դահլիճ տեղափոխվեց անվասայլակով

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր նշանակված է նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նշենք, որ այս գործով մի քանի դատական նիստ է տեղի ունեցել, բայց մինչ այս դրանցից միայն մեկին է Գրիգորյանը բերվել, մյուս նիստերին առողջական խնդիրների պատճառով չի ներկայացվել:

Նրան դատական նիստերի դահլիճ տեղափոխեցին անվասայլակով, իսկ դատարան բերել են շտապօգնության մեքենայով:

Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, Գրիգորյանը պատասխանեց՝ «Լավ եմ, գրեք լավ»։

Նախորդ՝ հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդել էին Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, և նիստը հետաձգվել էր՝ նրա ներկայությունը միջնորդության քննությանն ապահովելու համար:

Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրեց, որպեսզի բժիշկը գտնվի նիստերի դահլիճում և նրան թթվածին տրամադրվի: Դատարանը ցանկանում էր ընդմիջել նիստը, սակայն պաշտպաններն ասացին, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter