
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Արարատ Միրզոյանի հեղինակած նախագծերի փաթեթը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը:
Փաթեթն ընդունվեց 84 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Միրզոյանն առաջարկում է ընդլայնել ԱԺ խմբակցությունների դերը՝ իրավունք տալով թեկնածուներ առաջադրել մի շարք հանձնաժողովների անդամների պաշտոններում, օրինակ՝ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ընտրության ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել