HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցյուրիխում Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՄ հանձնակատարին

Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշի հետ:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նրանք անդրադարձել են Հայաստանի՝ հետազոտությունների եվրոպական տարածքին ինտեգրվելու, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու հնարավորություններին։ Խոսվել է նաև Եվրամիության՝ հետազոտությունների և նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter