HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է բնական լույս, արև, հոգեկան խաղաղություն». պաշտպանը միջնորդեց նրան ազատել կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է դատական նիստ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով:

Գրիգորյանին, ինչպես նախորդ նիստին, այսօր ևս դատարան բերեցին շտապօգնության մեքենայով, դահլիճ ուղեկցեցին անվասայլակով, բժիշկների ուղեկցությամբ, ապա բժիշկները թթվածնի սարք միացրին:

Քիչ առաջ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Գրիգորյանի վիճակը վատթարանում է:

«Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է բնական լույս, արև, հոգեկան խաղաղություն»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: Պաշտպանները միացան միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter