HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Հրազդանում ամփոփում են արդյունքները. խուլիգանական դրսևորումներ և հոսանքազրկված ընտրատեղամասեր (վիդեո)

Հրազդան քաղաքում ավարտվեցին ընտրությունները: Այս պահին ամփոփվում են արդյունքները: Քաղաքացիների մասնակցությունը համարվում է բավարար:

25/04 և ևս 2 ընտրատարածքներում արդյունքների ամփոփման նախնական փուլում հոսանքազրկվել է տարածքը: 25/02 ընտրատարածքում, որտեղ օրվա ընթացքում գրանցվել են մի քանի միջադեպեր, այս պահին ամփոփվում են քվեարկությունների արդյունքները:

Հրազդանի 25/02 ընտրատարածքում առավոտից լարված մթնոլորտ էր: 

Կոճոռ կոչվող թաղամասում գտնվող 7-րդ մսուր-մանկապարտեզի առջև, որտեղ տեղակայված է ընտրատարածքը, շարունակ հավաքվում են տեղի երիտասարդները: 

Պահ է եղել, երբ ներսում հավաքվել են 22-25 ընտրողներ: Շարունակ  խցիկներին են մոտենում 2 և ավելի անձինք` օգնելու պատճառաբանությամբ:

Քիչ առաջ «Հայկական ժամանակի» լրագրող Կարեն Թովմասյանի, ապա Սասուն Միքայելյանի վստահված անձ Ֆելիքս Խաչատրյանի նկատմամբ խուլիգանական դրսևորումներ են իրականացրել «պապիկին ուղեկցող» երկու երիտասարդներ, ովքեր, համաձայն շրջանառվող լուրերի, ծառայում են խաղաղապահ զորքերում: Տեսագրության մեջ հնչում են նրանց անունները:

Մեկնաբանություններ (1)

edgar
der grat koplimentner@ chen hamapatasxanum irakanutian@ wori hamar duq boloro petqe apacuceq ait amen@,ete che dra hamar pahangelu em aid ameni irakanutun@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter