Մայր «Թեղուտի» նկրտումները փոքր չեն․ այն պիտի լինի իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծը և տեղավորի առնվազն 20 մարդ (գուցե Գինեսի ռեկորդների գրքում էլ գրանցվի)։ Սակայն այս ձեռնարկի գլխավոր նպատակը իրազեկումն է։
Սևանա լճի 2 հանձնաժողովներում ներկա մի պաշտոնյա ասաց. «Մենք պետք է շնորհակալություն հայտնենք ադրբեջանցիներին, որ շրջափակում եղավ, և մենք Սևանի ջուրը օգտագործեցինք: Եթե դա չլիներ, մենք այս փորձանքի առջև կկանգնեինք 10 տարի առաջ»:
Նախօրեին «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր ճանաչողական այց դեպի Ջերմուկ-Ամուլսար: Նպատակը Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ կապված խնդիրները այցելուներին ներկայացնելն էր:
«Հանուն ազգիս փրկության» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, Շուշիի ազատագրման 20- ամյակի կապակցությամբ 2012թ. մայիսի 7-10-ը իրականացրեց «Դեպի Արցախ» ռազմահայրենասիրական ծրագիրը:
Սկսվեց Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետի՝ այսօր հրապարակված որոշումից անմիջապես հետո «Կենտրոն- կանաչապատում» ՓԲԸ-ն սկսել է աշխատանքները:
Քիչ առաջ Մաշտոցի պուրակ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլոց ուղեկցությամբ: Այդ պահին փոքրաթիվ ակտիվիստներ և ոստիկաններ են եղել այգում: Ս. Սարգսյանը զրուցել է քաղաքապետի հետ, ցուցումներ տվել նրան:
Նախօրեին Մաշտոցի պուրակում բախումները ոստիկանության և ակտիվիստների միջև «երջանիկ» ավարտ ունեցան:
Այս պահին Եղիա Ներսեսյանն ու Գևորգ Սաֆարյանը բժշկական հսկողության են ենթարկվում: Գևորգի մոտ ձեռքի վնասվածք է. կասկածվում է կոտրվածք, իսկ Եղիայի մոտ՝ կողոսկրերի վնասվածք: Վնասված է նաև Արմեն Հովհաննիսյանի ոտքը:
Ոստիկանական ուժերը ձերբակալել են յոթ ակտիվիստների՝ Եղիա Ներսեսյանին, Գոռ Հակոբյանին, Արման Յարալյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արմեն Հովհաննիսյանին, Կարեն Հարությունյանին, Գևորգ Սաֆարյանին:
Ըստ ակտիվիստների՝ օլիգարխիայի անպատժելիությունն է պատճառը, որ հանրային տարածքում առևտրի կրպակներ են կառուցվում, և այդ նույն օլիգարխիան է ընդդիմանում դրանց ապամոնտաժման քաղաքացիական պահանջին:
Ի աջակցություն Մաշտոցի այգում կրպակների դեմ մղվող պայքարի` նախօրեին համերգների նոր փուլ մեկնարկեց: Այսուհետ միջոցառումներ են անցկացվելու ինչպես պուրակում, այնպես էլ մայրաքաղաքի տարբեր դահլիճներում:
Օրերս ջութակի երեկո էր: Այգին իր ելույթով պատվել էր Անի Բատիկյանը: Անին միայն մեկ շաբաթով է հայրենիքում, բայց, իր իսկ խոսքերով, ժամանակի մեծ մասն անցկացնում է այգում, և համերգը զորակցության յուրատեսակ քայլ էր նրա կողմից:
Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը պնդում է, որ կատարում է Երևանի քաղաքապետարանի հրամանը, որ իրենք ուղղակիորեն հրամաններ են ստանում, ու պատասխանատվությունն ընկնում է ոչ թե իրենց վրա, այլ քաղաքապետարանի:
Այս պահին Մաշտոցի այգում ապամոնտաժող բրիգադը քննարկում է իր անելիքները: Ապամոնտաժող բրիգադը շրջում է բուտիկների մոտով, որ տեսնի, թե որտեղից կարելի է սկսել ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ ակտիվիստներ հայտարարել էին, որ մարտի 31-ին...
Նախօրեին այգու այցելուները նոր բուսական ճաշատեսակի ծանոթացան. նրանց ներկայությամբ Արթուր Սախկալյանը կարմիր ոսպով, սերկևիլով եւ համեմունքով ապուր պատրաստեց, որը վերջում պնակներով մատուցվեց ներկաներին: Այնուհետև քննարկվեց Հովհաննես Իշխանյանի...
Այսօր «Հետքի» տեսախցիկն արձանագրել է ոռոգման ջրի խողովակները, որոնք թեև կանաչ գույնով ներկված էին, սակայն, մեղմ ասած, թարմ ու «առողջ» չէին:
Քիչ առաջ Աջափնյակ համայնքի բնակիչ Արտակ Հայրապետյանը ահազանգել է «Հետքին»՝ հայտնելով, որ Աջափնյակի 15-րդ թաղամասում, 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի այգում հատվել է առնվազն 10 առողջ ծառ: Տարածքը հարում է Մազմանյան 10 շենքին:
Այսօր լրանում է Մաշտոցի պուրակի տաղավարապատման դեմ քաղաքացիական պայքարի 40- րդ օրը, ինչպես նաև՝ քաղաքապետարանին ուղղված՝ տաղավարների ապամոնտաժման պահանջի տասնօրյա ժամկետի 3-րդ օրը:
Այսօր Մաշտոցի պուրակում Հանրային դատարանը բավարարեց անհատ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների հայցը:
Մաշտոցի պուրակում նստացույցի ժամկետն այսօր լրանում է: Տաղավարների դեմ պայքարող քաղաքացիներն այդ կապակցությամբ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:
Ավելի քան մեկ ամիս շարունակ Մաշտոցի այգու կրպակների դեմ պայքարող ակտիվիստները որոշել են դադարեցնել շուրջօրյա նստացույցը:
Այսօր բնապահպան-ակտիվիստների երթից հետո ակտիվիստները վրանի ծածկոցը փռել են այգում` հատակին ու նստել դրա վրա: Ոստիկանները մոտեցել են ակտիվիստներին, սեղմել նրանց` օղակելով նստածներին:
Երևանը նման Մարտի 8 չէր տեսել: Մաշտոցի այգի հրավիրված բազմաթիվ կանայք, անկախ նրանից, թե որքանով էին նախորդ շաբաթներին մասնակցել այգու պաշտպանությանը, անմասն չմնացին ինքնաբուխ միջոցառումներից:
Երիտասարդ ճարտարապետները բացատրում են, որ Մաշտոցի այգին նախատեսված է էվակուացիայի համար՝ հաշվի առնելով տեղանքի սեյսմիկ գոտի լինելը: Տարածքը կանաչապատել են՝ լուծելով նաև էկոլոգիական խնդիրը:
Այսօր Հանրային խորհրդում քննարկվել է Մաշտոցի այգում կրպակների տեղադրման հարցը: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ առևտրի կրպակները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և տեղադրվելու են 2-3 տարով:
Մաշտոցի այգում լարված մթնոլորտ է: Քիչ առաջ շինարարները յուրատեսակ մեթոդներով փորձում էին հաղթահարել բնապահպանների դիմադրությունը՝ բետոնախառնիչ մեքենան քշելով նրանց կենդանի պատի ուղղությամբ:
Երեկ` ժամը 15.00-ի սահմաններում մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի պատշգամբներից մեկում հրդեհ էր բռնկվել, որի վերաբերյալ ԱԻ նախարարությունը խոստացել է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր էր մեկնել հրշեջների...
Կարծես հասել ենք մի զավեշտալի իրավիճակի, որ վաղը Իլհամ Ալիևը Հայաստանում կարող է 100-ական դոլար ընտրակաշառք բաժանել և առանց լուրջ խոչընդոտների դառնալ ՀՀ նախագահ:
Հրազդան քաղաքում ավարտվեցին ընտրությունները: Այս պահին ամփոփվում են արդյունքները: Քաղաքացիների մասնակցությունը համարվում է բավարար:
Հրազդան քաղաքում ընտրությունների թեժ ընթացք է: Մասնակցությունն աննախադեպ է՝ այս պահի դրությամբ 21 979 անձ քվեարկել է արդեն: Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Աշոտ Ավագումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց.
Փետրվարի 12-ին Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը և Հանրապետական Արամ Դանիելյանը: Այսօր Սասուն Միքայելյանը պատասխանեց «Հետքի» մի քանի հարցերին:
Բնապահպանական ՀԿ-ների շրջանում բողոքի նոր ալիք է բարձրացրել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործման հեռանկարը, որի մասին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել էր ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր...
Երեկ «Արմատ» ակումբում Քաջարանի խնդրի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել գրող- հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, քանդակագործներ Սամվել Ղազարյանը և Գետիկ Բաղդասարյանը:
ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրում նշված է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ զբոսաշրջության զարգացումը կարող է լինել Սյունիքի մարզի տնտեսական զարգացման կարևորագույն...
Մի քանի տարի է` գյուղը տեղահանելու մասին խոսակցություններ կան: Լսել են, որ գյուղի տարածքը պիտի տրվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, թե ինչի համար, չգիտեն: Համայքնապետն էլ դեռ չի այցելել գյուղացիներին` խնդիրը պարզաբանելու համար: 4 տարվա...
Ամանորի նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրավիրել էր մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` շնորհավորելու նրանց և սյունյաց ժողովրդի Ամանորն ու փոքրիկ հյուրասիրություն մատուցելու` ի նշան շնորհակալության:
Սյունիքի մարզի Քաջարան գյուղին վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանում է Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը
Դպրոց, մանկապարտեզ չունեցող գյուղում մեծացած Նարեկը վստահ է, որ իրենց գյուղն է պահում սահմանը. եթե գյուղը տարհանվի, թշնամին կգրավի ամբողջ Հայաստանը: Մեկ այլ բարեգործություն էլ են անում քաջարանցիք. գյուղմթերք են վաճառում Քաջարան քաղաքին: Իրենք...
«Կառավարության որոշում է. ես կարամ դեմ գնամ դրան,- ասում է Անուշավան Հարությունյանը:- Բայց էլի հավաքվելու ենք, տեսնենք՝ ինչ կարելի ա անել: Ես անձամբ չեմ ստորագրի մի բան, որի համար իմ տղան գլուխը կախի»:
Հայաստանը, կարծես, բաց վերքերով մարմին լինի: Աշխարհի քարտեզի վրա այն դեռատի աղջկա կիսադեմի է նման, ու այդ դեմքի բոլոր մասերը հիմա վերքոտ են:
Լարվածությունը գագաթնակետին է հասել Սյունիքի մարզի Քաջարան գյուղում: Տեղի բնակիչները, ինչպես նաև` բնապահպաններն ու հասարակական կազմակերպություններն իրենց անհամաձայնությունն են արտահայտում ՀՀ կառավարության` ս/թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման վերաբերյալ,...
«Հետքի» հարցերին պատասխանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուգասզյանը