HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Համերգների նոր փուլ` ի աջակցություն Մաշտոցի այգու համար պայքարողների

Ի աջակցություն Մաշտոցի այգում կրպակների դեմ մղվող պայքարի` նախօրեին համերգների նոր փուլ մեկնարկեց: Այսուհետ միջոցառումներ են անցկացվելու ինչպես պուրակում, այնպես էլ մայրաքաղաքի տարբեր դահլիճներում:

Անդրանիկ համերգը «The Club»-ում էր: Սա, ըստ երաժիշտ Վահան Արծրունու, պայքարի հանրային նշանակությունը շեշտելու հնարավորություն էր: Հնչեցին դասական ու հեղինակային կատարումներ: Դահլիճը ևս մասնակից դարձավ երգերին: Դահլիճում էր նաև «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը: Նրա ելույթից դատելով` հաջորդ համերգը, ինչպես նաև` ֆոտոցուցահանդեսներ կանցկացվեն  «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

Արդեն իսկ հրավերներ կան` համերգներ անցկացնել տարբեր մշակութային օջախներում:

Իսկ Մաշտոցի պուրակում զուգահեռ շարունակում են ընթանալ մի քանի գործընթացներ. երեխաները, հարմարված համազգեստավոր «քեռիների» մշտական ներկայությանը, ազատ օգտվում են կարուսելներից, ակտիվիստները շարունակում են ֆիլմեր, ներկայացումներ ու համերգներ կազմակերպել, «ապամոնտաժող» բրիգադները «բուտիկների» գրավման փորձեր են անում, շինարարները շարունակում են ծառամարգագետնաթափ անել պուրակը, ոստիկաններն էլ չեն դադարում օղակել կիսակառույց տաղավարները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter