
Ծառերի «ցեղասպանություն»` Աջափնյակում (վիդեո)
Քիչ առաջ Աջափնյակ համայնքի բնակիչ Արտակ Հայրապետյանը ահազանգել է «Հետքին»՝ հայտնելով, որ Աջափնյակի 15-րդ թաղամասում՝ 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի այգում, հատվել է առնվազն 10 առողջ ծառ: Տարածքը հարում է Մազմանյան 10 շենքին: Բնակիչների հավաստմամբ՝ արդեն «նախկին» մանկապարտեզը պատկանում է ոմն գնդապետի, ով սկսել է իրացնել նաև կանաչապատ տարածքները:
Ականատեսների խոսքով՝ ծառերը կտրվել են տարածքի իրացման՝ հետագայում շինություն կառուցելու նպատակով, իսկ թե ով է արել՝ չասացին, ասացին միայն, որ գլխավորողը գնդապետ է: Դեպքը տեղի է ունեցել վերջին տասը օրվա ընթացքում, հիմա էլ շարունակվում է. պարբերաբար գիշերով գալիս, կտրում են:
![]() |
![]() |
«Այսօր գնացել էի վազելու մեր այգում, տեսա կտրված ծառերի առողջ բները. իսկական ծառերի ցեղասպանություն է կատարվել: Ամբողջը չեն կտրել դեռ: Ափսոս է, խնդրում եմ օգնել՝ մնացած ծառերը չկտրեն: Նոր է դեպքը տեղի ունեցել, ուզում եմ, որ գոնե մնացած ծառերին ձեռք չտան»,- ասաց Արտակ Հայրապետյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել