Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ մասնավոր սեփականություն հանդիսացող նշված տարածքում որևէ շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը քիչ առաջ «Հետքին» հայտնեց, որ «Ծառերի «ցեղասպանություն»` Աջափնյակում» նյութին ծանոթանալուց հետո նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է Երեւանի բնապահպանական տարածքային տեսչությանը...
Քիչ առաջ Աջափնյակ համայնքի բնակիչ Արտակ Հայրապետյանը ահազանգել է «Հետքին»՝ հայտնելով, որ Աջափնյակի 15-րդ թաղամասում, 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի այգում հատվել է առնվազն 10 առողջ ծառ: Տարածքը հարում է Մազմանյան 10 շենքին: