
Բնապահպանության նախարարությունն արձագանքել է «Հետքի» ահազանգին
Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը քիչ առաջ «Հետքին» հայտնեց, որ «Ծառերի «ցեղասպանություն»` Աջափնյակում» նյութին ծանոթանալուց հետո նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է Երեւանի բնապահպանական տարածքային տեսչությանը կազմել խումբ եւ ուսումնասիրել ահազանգը:
Խումբն արդեն ձեւավորվել եւ աշխատում է, արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել