
Աջափնյակում հատվել է 11 հատ թեղի. տարածքի սեփականատերն ասում է, որ ինքը չի հատել
«Ծառերի «ցեղասպանություն»՝ Աջափնյակում» հրապարակման առթիվ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Երևանի տարածքային բաժնի տեսուչները մեկնել են նշված հասցե և արձանագրել 11 թեղի տեսակի հատված ծառի կոճղեր: Այս մասին քիչ առաջ «Հետքին» հայտնեց բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Բաժնի տեսուչները կատարել են չափագրումներ, ըստ որոնց՝ հատվել են 12-30 սմ տրամագծով ծառեր:
Այնուհետև չափագրողներին մոտեցրել է տվյալ տարածքի սեփականատերը, ներկայացրել իր սեփականության վկայականը, որն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իրեն տվել է 2007թ. սեպտեմբերի 12-ին՝ կառուցապատման նպատակով: Սեփականատերն ասել է, որ ինքը չի հատել ծառերը և դիմելու է ոստիկանություն:
Քիչ անց ժամանել են նաև ոստիկանները և սկսել աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել