
Ինչո՞ւ է Նարեկ Սարգսյանը մոլորեցնում Հանրային խորհրդին
Այսօր Հանրային խորհրդում քննարկվել է Մաշտոցի այգում կրպակների տեղադրման հարցը: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ առևտրի կրպակները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և տեղադրվելու են 2-3 տարով: Նա նաև նշել է, որ դեռևս չգիտեն, թե ովքեր են կրպակների սեփականատերերը և ոչ մի պայմանագիր չեն կնքել: Իհարկե Նարեկ Սարգսյանը այստեղից սկսել է ստել` ասելով թե չգիտի սեփականատերերին: Քաղաքում, մասնավորապես կենտրոնում չկա «շինարարության տակ» գտնվող մի թիզ հող, որի սեփականատերերը չներկայանան գլխավոր ճարտարապետին իրենց նախագծերն «անցկացնելու» համար:
Մինչդեռ «Հետքին» հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի՝ 30.12.2011թ. 7373-Ա որոշմամբ «Արևելյան օազիս» ՍՊԸ-ին տրվել է Մաշտոցի պուրակում կառուցապատման իրավունք, որի ժամկետն ավարտվում է 2028 թվականին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել