HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Մ. Մեսրոպյան. «Սասուն Միքայելյանը չի պարտվել»

«Հետքի» հետ զրույցում Սասուն Միքայելյանի շտաբի լրատվության և քարոզչության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ չի համարում, որ իրենց թիմը պարտված է՝ չնայած ձայների չնչին տարբերություն է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, նա բարձր է գնահատում իրենց թիմի տարած աշխատանքը, կազմակերպվածությունը և համոզված է, որ առաջիկայում փայլուն արդյունքներ են սպասվում իրենց համախմբված և նպատակային աշխատանքից:

Ստույգ այս ընտրությանը, ըստ նրան, աղքատ, ընչազուրկ և ապաքաղաքականացված ընտրազանգվածը հակառակորդի մեկ ձայնի դիմաց հատկացված 5000 դրամ ընտրակաշառքով ձայնը «նվիրեց» Դանիելյան Արամին՝ դրանով ևս 4 տարի Հրազդանը և հրազդանցուն թողնելով անօգնական վիճակում:  

«Մենք, որպես մեր երկրի իսկական քաղաքացի, ինքնահաստատվելու, ինքնաազատագրվելու և որպես քաղաքացի կայանալու  խնդիր ունենք. մեր հասարակությունը արդեն տարիներ շարունակ երկփեղկվել է, բաժանվել տարբեր հատվածների: Հասարակության մի զգալի հատված քաղաքականապես բավական հասունացել է և ցանկացած գործընթացի շատ արագ ու դիպուկ կարողանում է տալ իր գնահատականը:

Ցավոք սրտի, մի զգալի հատվածն էլ մեր հասարակության մեջ դարձել է ամեն ինչի նկատմամբ անտարբեր ու իներտ: Դժբախտաբար, հենց այս հատվածի պահվածքն էլ որոշիչ նշանակություն ունեցավ  Հրազդանի քաղաքապետի փետրվարի 12-ի ընտրություններում:

Մենք պարտված չենք համարում մեզ, առավել ևս՝ որևէ հիասթափության մասին խոսք  անգամ չի կարող լինել: Առջևում լուրջ քաղաքական  մարտահրավերներ կան, լուրջ ընտրական գործընթացներ, և մենք անպայման մասնակցելու ենք այդ քաղաքական գործընթացներին:

Այլապես այն տպավորությունն է, կարծես հասել ենք մի զավեշտալի իրավիճակի, որ վաղը Իլհամ Ալիևը Հայաստանում կարող է 100-ական դոլար ընտրակաշառք  բաժանել և առանց լուրջ խոչընդոտների դառնալ ՀՀ նախագահ»,- ասաց Մ. Մեսրոպյանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (2)

sergik
tramabanutjan mej chi teghavorvum vonz karogh en mardiq tesnel ,te vonz e et qaghaqapete irenz hashvin bnakaranneri ter darzel, meqenaneri, biznesi u gnal entrel, lav chi lini endhanrapes entrutyunnere boykotel, zizagheli ban kstazvi , stipvaz piti linen mi erku zevakan zajn endimutyan hamar keghzen....vor absurd ban chstazvi
Nelson
Պետական պաշտոնյաները ընտրություններում հաղթում են Քռչերի հաշվին ...... 3-5000 դրամ արժողությամբ անդեմ ,անգաղափար ազգաբնակչության - ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՇՎԻՆ ..ՇԱՏ ՃԻՇՏ ԲԱՌ Է- ԶԱՆԳՎԱԾ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter