
Մաշտոցի պուրակում քաղաքացիական պայքարը զուգորդվում է հետաքրքիր միջոցառումներով (վիդեո)
Օրերս ջութակի երեկո էր: Այգին իր ելույթով պատվել էր Անի Բատիկյանը: Անին միայն մեկ շաբաթով է հայրենիքում, բայց, իր իսկ խոսքերով, ժամանակի մեծ մասն անցկացնում է այգում, և համերգը զորակցության յուրատեսակ քայլ էր նրա կողմից:
Այսօր երեկոյան կրկին իրական արվեստի հետ շփվելու հնարավորություն կա. Ժամը 20:00-ին Մաշտոցի այգում ելույթ է ունենալու «Հովեր» երգչախումբը՝ կրկին ի զորակցություն պուրակի համար մղվող պայքարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել