
Բնապահպանները դադարեցնում են շուրջօրյա նստացույցը
Ավելի քան մեկ ամիս շարունակ Մաշտոցի այգու կրպակների դեմ պայքարող ակտիվիստները որոշել են դադարեցնել շուրջօրյա նստացույցը:
Քիչ առաջ Մաշտոցի այգի են այցելել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, զրուցել թե ոստիկանների, թե ակտիվիստների հետ՝ ճշտելու, թե ինչ է կատարվել այգում: Սակայն ոստիկաններն այլ պատկեր են ներկայացրել նրանց: Այգի է այցելել նաև ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը:
Մաշտոցի պուրակում լարված մթնոլորտ էր տիրում, քանի որ ոստիկաններն անընդհատ օղակում էին երկուսից ավելի հավաքված ակտիվիստներին: Եվ որպեսզի միջադեպեր չլինեն, ակտիվիստները որոշել են դադարեցնել շուրջօրյա հերթապահությունը, սակայն կրպակների ապամոնտաժման հարցի վերաբերյալ դեռ քննարկումներ կընթանան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել