
Հեղինակային երգի երեկո՝ Մաշտոցի պուրակում
Մաշտոցի պուրակում նստացույցի ժամկետն այսօր լրանում է: Տաղավարների դեմ պայքարող քաղաքացիներն այդ կապակցությամբ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:
Մինչ այդ՝ ժամը 18:00-ին, այգում հեղինակային երգի երեկո է. իրենց ստեղծագործություններով հանդես կգան Արմինե Հայրապետյանն ու Վախթանգ Հարությունյանը:
Նշենք, որ երեկ դեպի Կառավարության շենք քայլարշավից և բողոքի ակցիայից հետո ակտիվիստները վերադարձան Մաշտոցի այգի, սակայն լարված իրավիճակը չսրելու և սադրանքների առիթ չտալու համար որոշեցին ցրվել: Այնուհետև կրկին հավաքվեցին ու գիշերեցին այգում:
Ինչպես երեկ, այգում ոստիկանների թիվը գերազանցում է ցուցարարներինը: Չնայած լարվածությանը` գիշերն անցել է առանց միջադեպերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել