
Ապամոնտաժումը սկսվեց
Սկսվեց Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետի՝ այսօր հրապարակված որոշումից անմիջապես հետո «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն սկսել է աշխատանքները:
Հիշեցնենք, որ Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքում իրականացվող կառուցապատման առնչությամբ քաղաքացիական բողոքի ալիք էր բարձրացել, որը տևեց շուրջ երեք ամիս:
Լուս.՝ Անահիտ Հայրապետյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել