
Սերժ Սարգսյանը Մաշտոցի այգում խոսել է ակտիվիստների հետ
Քիչ առաջ Մաշտոցի պուրակ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլոց ուղեկցությամբ: Այդ պահին փոքրաթիվ ակտիվիստներ և ոստիկաններ են եղել այգում: Ս. Սարգսյանը զրուցել է քաղաքապետի հետ, ցուցումներ տվել նրան:
Այգում տաղավարների կառուցման դեմ շուրջ երեք ամիս պայքարող ակտիվիստները, օգտվելով առիթից, փորձել են պարզել, թե ինչ լուծում է տրվելու կրպակների ապամոնտաժման իրենց պահանջին:
Ակտիվիստ Մերի Խաչատրյանի հարցին, թե ինչպես է նախագահը վերաբերվում այգում տաղավարների առկայությանը, Ս. Սարգսյանը պատասխանել է, որ պետք է փորձեն օրենքի շրջանակներում այս հարցին լուծում տալ:
Ակտիվիստներն սպասում են քաղաքապետի պաշտոնական հայտարարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել