
Լենինգրադյանի հրդեհն ու հրշեջները (վիդեո)
Երեկ` ժամը 15.00-ի սահմաններում մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի պատշգամբներից մեկում հրդեհ էր բռնկվել, որի վերաբերյալ ԱԻ նախարարությունը խոստացել է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր էր մեկնել հրշեջների երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ականատես Սամվել Հովհաննիսյանը «Հետքին» է տրամադրել հրդեհը և հրշեջ-ջոկատի աշխատանքը պատկերող տեսանյութ: Ս. Հովհաննիսյանի վկայությամբ՝ ժամանած առաջին ջոկատը պատշաճ արագությամբ չի աշխատել, ավտոսանդուղք չի եղել, որպեսզի հրշեջները բարձրանան այրվող բնակարան: Օգնության հասած երկրորդ մեքենայի սանդուղքը ևս չի օգտագործվել:
«Չգիտեմ՝ թե երբ էին զանգել ու քանի րոպեից եկան, բայց որ եկան, շատ դանդաղ էին աշխատում: Խեղճի տունը վառվեց, պրծավ, նոր սկսեցին հանգցնել»,- պատմում է Ս. Հովհաննիսյանը:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության` Մ.Թադևոսյանին պատկանող բնակարանի պատշգամբում այրվել է աղբ և պատշգամբի դուռը:
Մեկնաբանել