
Վնասվել են համարակալված ծառեր (վիդեո)
Բնասերներն ահազանգում են՝ Մաշտոցի պուրակում շինարարության հետևանքով վնասվել են ծառեր:
Վնասվել են համարակալված ծառերի արմատներ, գրեթե տեղահանվել է նոր կանաչող երիտասարդ ծառը (թիվ 101): Շինտեխնիկայի անփույթ կիրառման արդյունքում կոտրվել են եղևնու ճյուղեր: Կտրվել են գազոնից դուրս եկած խոշոր ծառարմատները: Դատելով շինարարական աղբի մեջ ընկած արմատների տեսքից՝ դրանք կենդանի ու առողջ են եղել:
Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը պնդում է, որ կատարում է Երևանի քաղաքապետարանի հրամանը, որ իրենք ուղղակիորեն հրամաններ են ստանում, ու պատասխանատվությունն ընկնում է ոչ թե իրենց վրա, այլ քաղաքապետարանի:
Վնասված ծառերի ապագայի վերաբերյալ հակասական պատասխաններ են տրվում. Մինչ այժմ հայտնի չէ՝ տեղահանվող ծառերը տեղափոխվելու՞ են, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ ծառերի համարակալումն իրականացվում է քաղաքապետարանի կողմից, և դրանք համարվում են պաշտպանվող բնապահպանական սուբյեկտներ:
Լուս.՝ Կարեն Մինասյանի
Մեկնաբանել