
Հարսանեկան արարողակարգ՝ Մաշտոցի պուրակում
Նախօրեին Մաշտոցի պուրակում բախումները ոստիկանության և ակտիվիստների միջև «երջանիկ» ավարտ ունեցան:
Ոստիկանությունից ազատ արձակված ակտիվիստներն ու մյուս ցուցարարները օրվա ավարտին հարսանեկան արարողակարգ կազմակերպեցին: Հարսը օրվա երրորդ վրանն էր, փեսան՝ ՀՀ ոստիկանությունը:
«Աղջկան» փեսային հանձնելուց հետո հարսանքավորները զույգ աղավնի արձակեցին օդ, որոնք այդպես էլ չհեռացան տարածքից. այգին, փաստորեն, նաև խաղաղության խորհրդանիշ այդ թռչուններինն է:
Ոչնչով չի փոխվել այգու առօրյան. ինչպես երեք ամիս առաջ, վաղը ևս՝ ժամը 14:00-ից, միջոցառումների շարք է սպասվում Մաշտոցի պուրակում:
Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել