
Մաշտոցի այգին շարունակում է ապրել ակտիվ կենսառիթմով
Մինչ տարբեր շրջանակներում քննարկվում է Մաշտոցի պուրակից տաղավարներն ապամոնտաժելու վերաբերյալ տեղեկությունը, իսկ ոստիկանները բանակցություններ են վարում նման հայտարարությամբ հանդես եկած «ավագ ակտիվիստների» հետ, Մաշտոցի այգին շարունակում է ապրել ակտիվ կենսառիթմով: Յուրաքանչյուր օր, ըստ հստակ օրակարգի, բնապահպան-ակտիվիստները տարբեր մշակութային ու հասարակական միջոցառումներ են կազմակերպում:
Նախօրեին այգու այցելուները նոր բուսական ճաշատեսակի ծանոթացան. նրանց ներկայությամբ Արթուր Սախկալյանը կարմիր ոսպով, սերկևիլով եւ համեմունքով ապուր պատրաստեց, որը վերջում պնակներով մատուցվեց ներկաներին: Այնուհետև քննարկվեց Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գիրքը:
Երեկ փողային գործիքներով իրենց կարողությունները հանպատրաստից ցուցադրեցին պատանիները:
Մի օր տրամադրվեց նաև թմբուկներին ու ազգային երգուպարին:
Մաշտոցի պուրակի վերջին օրերի լավագույն միջոցառումը դասական երաժշտության երեկոն էր՝ թավջութակի և մոմերի ուղեկցությամբ:
Մարդիկ եկել էին հանրային այգի՝ ունկնդրելու Լևոն Առաքելյանի կատարումները:
Հանգանակված գումարի օգտագործման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են հրապարակվում քաղաքացիական նախաձեռնությունների ֆեյսբուքյան էջերում:
Ինչպես ասում են՝ այգու ակտիվիստների հետ չես ձանձրանա...
Մեկնաբանել