
Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. կան վնասվածք ունեցողներ
Մաշտոցի պուրակում բախումների արդյունքում ձերբակալված 7 ակտիվիստներին ազատ են արձակել:
Այս պահին Եղիա Ներսեսյանն ու Գևորգ Սաֆարյանը բժշկական հսկողության են ենթարկվում: Գևորգի մոտ ձեռքի վնասվածք է. կասկածվում է կոտրվածք, իսկ Եղիայի մոտ՝ կողոսկրերի վնասվածք: Վնասված է նաև Արմեն Հովհաննիսյանի ոտքը:
Մյուս ակտիվիստներն այժմ այգում են, որտեղ նրանց սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ:
Լուս.՝ Անահիտ Հայրապետյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել