HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Ոստիկանները բնապահպաններին թույլ չեն տալիս վրան տեղադրել

Այսօր բնապահպան-ակտիվիստների երթից հետո ակտիվիստները վրանի ծածկոցը փռել են այգում' հատակին ու նստել դրա վրա: Ոստիկանները մոտեցել են ակտիվիստներին, սեղմել նրանց' օղակելով նստածներին:

Այգում շուրջ 100 ոստիկան է հավաքված: Ի վերջո, ոստիկաններից մեկը նստել է ակտիվիստներից մեկի կողքը, ու որպեսզի ոստիկանները վրանին չտիրանան, ակտիվիստները վերցրել են այն ու հեռացրել:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը հայտնում է, որ գիշերը ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով կրկնապատկել է Մաշտոցի պուրակում նստացույցի մասնակիցների թիվը: Այս գիշեր Մաշտոցի պուրակում գիշերել է 42 բնապահպան-ակտիվիստ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter