HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ դատական նիստի մեկնարկին նման միջնորդություն էր ներկայացրել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց միջնորդության դեմ:

Դատախազը նշեց, որ Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում. եթե նրա խափանման միջոցը վերացվի և ազատ արձակվի, ապա նորից գտնվելու է քաղաքացիական հիվանդանոցում: Դոլմազյանը նշեց նաև, որ պաշտպանը թվարկում է Գրիգորյանի մի շարք հիվանդություններ, որոնք իր համար հասկանալի չեն: Ըստ դատախազի՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում կարող են տալ միայն բժիշկ մասնագետները, և դրանով է պայմանավորված, որ ինքը դեռևս հունիսի 18-ին միջնորդել է Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11-ի հրամանով «Նաիրի» բժշկական կենտրոնում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ բժիշկներն անձանագրել են, որ Գրիգորյանը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկրինոլոգի, և նրան պետք է շուրջօրյա ռեժիմով թթվածին տրամադրել։

Ըստ պաշտպանի՝ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա և նրա մոտ գանգրենա է առաջանում։ Նման հիվանդության պայմաններում անձի կալանքը չփոխելը պաշտպանական կողմը որակեց որպես հաշվեհարդար:

Դատարանը Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի ժամը 14:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter