HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը նրա նկատմամբ նոր փորձաքննություն նշանակելու հարցով հեռացավ խորհրդակցական սենյակ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մերժեց նրա խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ մինչև 10 մլն դրամ գրավով փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:

Այս որոշման հրապարակումից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանները շարունակ բարձրաձայնում են Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, դատարանը որոշեց անդրադառնալ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդությանը, որի լուծումը նախկինում հետաձգվել էր: Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազներին և պաշտպաններին հետաքրքրող հարցերը լսելուց հետո դատարանը նորից հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փորձաքննություն նշանակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարկվի այսօր՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter