HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պարզելու համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատախազ Վահե Դոլմազյանի միջնորդությունը:

Դատարանի որոշմամբ՝ փորձագետներին կառաջադրվեն հարցեր, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանցից որևէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով ներառվա՞ծ են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, Մանվել Գրիգորյանի պատշաճ բուժօգնությունը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում թե՞ ոչ:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ նրա առողջական վիճակը գնալով վատանում է:

Նրա կնոջ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց և հաջորդը նշանակվեց հուլիսի 9-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter