HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպումը

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Նշվեց, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter