
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները և այլ անձինք։ Այս մասին հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն՝ Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները նախարարին են զեկուցել ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքը, հավաքագրումների հունվար-հունիս ցուցանիշները, ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները։
«Նախարար Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը։ Սուրեն Պապիկյանը հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար և խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով և ձգտել ապահովել նոր նշաձող»,- ասվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել