Ակնհայտ է, որ մեխանիկական ջրի կրճատումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման և եթե դրա հիմքում դրվի օրինակ կաթիլային ոռոգումը և բարձրարժեք-չորասեր մշակաբույսերի մշակությունը՝ ապա նաև գյուղոլորտի եկամտաբերության բարձրացման։
Այս մարմնի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդյունավետ համագործակցությունը հնարավորություն կտա ապահովել ոլորտի վերահսկողությունը՝ ինչին էլ հղում էր անում Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունը իր տեսանյութում։
Ապացուցման անհրաժեշտություն չունեցող փաստ է, որ ջրային հարաբերություններում իրավախախտումների դեպքերը բազմաթիվ են և բազմազան։