
Զարզանդ Գրիգորյանը` համայնքապետ. պատգամավորի եղբայրը հաղթեց գեներալ Մանվելի հովանավորյալին
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավարտվեց համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների հաշվարկը: Համաձայն արդյունքների' Զարզանդ Գրիգորյանը 1460 ձայնով հաղթել է Գրիգոր Գրիգորյանին, ով ստացել է 493 ձայն: Անվավեր է ճանաչվել 120 քվեաթերթիկ:
Ընտրատեղամասում միջադեպեր չեն գրանցվել, սակայն երկու թեկնածուների համախոհներն իրենց «շքախմբերով» հավաքված են ընտրատեղամասերի տարածքների մոտ, այստեղ են նաև զինված ոստիկանները:
Հիշցնենք, որ Զարզանդ Գրիգոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, իսկ Գրիգոր Գրիգորյանին «հովանավորում» էր գեներալ Մանվել Գրիգորյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել