HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելացնում է արտադրողականությունը

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մտադիր է ավելացնել արտադրողականությունը` տարեկան 3,5 մլն տոննան հասցնելով 4,5 մլն տոննայի:

Դրա համար «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն: Հուլիսի 18-ին` ժամը 11:00-ին, Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան ընկերության ներկայացրած վերազինման նախագծի հանրային քննարկումները:

Ներկայացված նախագծում ընկերությունը հիմնավորել է, որ ռիսկերից խուսափելու և աշխատակիցների աշխատավարձը պահպանելու համար է որոշում կայացրել հասցնել ԼՀԿ-ի տարեկան արտադրողականությունը 4,5 մլն տոննայի:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ընդերքի գործակալության 2018թ. դեկտեմբերի 25-ի պետական ընդերքաբանական եզրակացությամբ հաստատվել են Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարները` 249,4 մլն տոննա հանքաքար:

Ընդհանուր առմամբ` ֆաբրիկայում նախատեսվում է ներդնել 16,8 մլն դոլար: Իսկ լցակույտերի ընդլայնման արդյունքում օտարվելու է 22 հա նոր տարածք:

«Դեռ բացահանքի, ֆաբրիկայի եւ պոչամբարների կառուցման ժամանակ ոչնչացել են բնական բուսականության որոշ տեսակները, իսկ ֆլորայի շատ տեսակներ կորցրել են իրենց բնորոշ բնակատեղերը: Նախագծի իրականացման դեպքում լրացուցիչ խախտվելու է միայն բացահանքի ՍՊԳ սահմաններում գտնվող հատվածը, իսկ ֆաբրիակայի և պոչամբարների տակ զբաղեցրած մակերեսները մնում են անփոփոխ: Հաշվի առնելով, որ 1963 թվականից գործող կոմբինատի օբյեկտների շրջակայքի բուսականությունը վաղուց խախտված է, նախագծի իրականացումը չի բերի գոյություն ունեցող վիճակի զգալի վատացմանը»,-նշված է ընկերության նախագծում:

Պոչերի պահեստավորման համար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի 3 գործող պոչամբարներ, որոնք շահագործվում են հերթականորեն:

Պոչային խյուսը հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մասնաշենքից ինքնահոս պոչատարով,պարբերաբար մղվում է երեք գործող պոչամբարներ:

Դավազա կիրճում է գտնվում ամենամեծ՝ N1 պոչամբարը, որը գործում է 1963թվականից, և նրա ծավալները սպառման եզրին էին: Այդ իսկ պատճառով 2014թ. որոշում է կայացվել, նոր պոչամբարի կառցման փոխարեն, Դավազայի պոչամբարի պատնեշի բարձրացման հաշվին ստեղծել լրացուցիչ ծավալ, և այսպիսով, խուսափել նոր տարածքներ խախտելուց:

2014թ. ՀՀ և ՌԴ մի քանի ինստիտուտների կատարած ուսումնասիրությունների հիման վրա “Механобринжиниринг” ՓԲԸ կողմից մշակվել է նախագիծ, որը նախատեսում է պատնեշի երեք փուլային բարձրացում` 810մ նիշից` 815մ, 870մ և 920մ:

Բացի այդ, ըստ նախագծի, կոմբինատը 2021թ. ամբողջությամբ անցնելու է լրիվ շրջանառու համակարգի: Ներկայումս արդեն գործում է երկու շրջանային համակարգ՝ N2 և N3 պոչամբարներից:

N1 պոչամբարի պատնեշի բարձրացումն իրականացվելու է գոյություն ունեցող տղմալցային սխեմայով` առաջացող պոչերի հաշվին:

Տարեկան 4.5 մլն տ արտադրողականության դեպքում պոչամբարների գումարային ծավալը կապահովի ֆաբրիկայի աշխատանքը ևս 16.5 տարով:

Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը նաև շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը:

Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Հայաստանում գրանցված «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍԽԸ-ի բաժնետերերը Նիդեռլանդներում գնարնցված GPM Armenia B.V-ն է, որի ճյուերն անցնում են Կիպրոսով և հասնում Բրիտանական Վիրջինյան Կղզիներ ու Ռուսաստանի Դաշնություն: 

Geopromining Investment (CYP) Limited-ի վերահսկիչ փաթեթը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված և անհայտ բաժնետերերի պատկանող 2 ընկերության պատկանում (տես գծանկարում՝ Geiser և Tobali): Երկրորդ խոշոր բաժնետերը` Nakilep Overseas Limited-ը գրանցված է Կիպրոսում, որի բաժնետերը ռուսական «Ստարտ Աերո» ՍՊԸ-ն է (OOO "СТАРТ АЭРО"): Համաձայն ռուսական ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի` այն 2019թ. մարտից ամբողջությամբ ռուս գործարար, միլիարդատեր Ռոման Տրոցենկոյինն է: Նրա անունը կա նաև կիպրոսյան ընկերության տնօրենների ցանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter