
Ավտովթարի հետևանքով մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը
Ավտովթարի հետևանքով մահացել է ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
«Հերթական բոթը...
Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։
Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։
Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»,- գրել է փոխնախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել