HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվել առողջական խնդիրների պատճառով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Գրիգորյանը դատարան չի բերվել: «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը, դատարան է ուղարկվել գրություն այն մասին, որ Գրիգորյանը նիստին չի ներկայացվում առողջական խնդիրների պատճառով:

Նշենք, որ հուլիսի 2-ին Գրիգորյանի նկատմամբ դատարանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու նրա առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Արման Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter