HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում նրա պաշտպաններից պահանջեց հաջորդ նիստին ապահովել միջազգային փորձագետների ներկայությունը, որոնք պետք է ներգրավվեն Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննությանը: Դատավորը նշեց, որ փորձագետներին պետք է նախազգուշացնել կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին:

Նշենք, որ Գրիգորյանի նկատմամբ վերը նշված փորձաքննություն նշանակելու որոշումը կայացվել է նախորդ՝ հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ մեկ շաբաթ անց դեռևս հանձնաժողով չի ձևավորվել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Բաղդասարյանը միջնորդեց կալանքից հանել Գրիգորյանին և վերջինիս ընտանիքին պատկանող գույքի վրա դրված կալանքը, քանի որ այդ ընկերությունները կալանքի որոշմամբ վնասներ են կրում: Նշենք, որ կալանքի տակ է Գրիգորյանի և ընտանիքի ամբողջ գույքը, նրանց պատկանող ընկերությունները հնարավորություն չունեն ընկերության գումարներից վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

Դատարանը, սակայն, միջնորդության քննությունը հետաձգեց, քանի որ գործի ապացույցները դեռևս հետազոտված չեն:

Դատական հաջորդ նիստը հուլիսի 16-ին նշանակվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter