HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Կառավարության ներկայացուցչին կոչ է անում իր հետ գնալ Ագարակի պղնձամոլիբդենային գործարան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը արտահերթ նիստի իր ելույթում անդրադարձավ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի գործադուլին։

«Այս պահի դրությամբ այնտեղ գործադուլ է: Ագարակում հազարից ավելի աշխատակից ունենք, Ագարակի ու Մեղրու բնակիչները, որոնք հիմնական մասն են կազմում աշխատավորության, գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները։ Նշվածից ելնելով՝ առաջարկում եմ Կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այժմ անորոշ վիճակ է գործարանում, պահանջներ են ներկայացվում գործարանի տնօրինությանը, որ վճարեն տարիներ շարունակ կատարած արտաժամյա աշխատանքի համար։

«Գտնում եմ, որ այստեղ անելիք ունի Աշխատանքի տեսչությունը, և Կառավարության  հաապատասխան օղակները։ Ես վաղը մեկնելու եմ Մեղրի, եթե ցանկացողներ կան ԱԺ-ից,  նաև հորդորում եմ Կառավարությանը, որ համապատասխան պաշտոնատար անձինք իմ հետ գան և տեղում փորձենք խնդիրը լուծել»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանի ելույթից հետո արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ որպես այդ տարածքից ընտրված պատգամավոր՝ խնդրին ծանոթ է, և զբաղվել է դրանով։ Զոհրաբյանի խոսքով՝ կոմբինատի շահագործման պատճառով հարակից տները հսկայական վնաս են կրել, և դա որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչպես նաև մարդկանց աշխատեցրել են արտաժամյա, որի դիմաց չեն վճարվել։

«Իմ դիմումի համաձայն դատախազությունը քրեական գործ է հարուցել, այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այդ ռեգիոնից ընտրված բոլոր պատգամավորներով պետք է հետամուտ լինենք, որ գործարանի աշխատակիցների շահերը պաշտպանվեն,  որովհետև հույս ունեմ, որ մեր երկրում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները»,- ասաց Զոհրաբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter