HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական ակտիվությամբ պայմանավորված՝ 1,7 միլիարդ դրամի դրոշմանիշներ և դրոշմապիտակներ կգնվեն

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 1 միլիարդ 796 միլիոն դրամ՝ ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների գնման համար:

Գումարը ՊԵԿ-ին տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից: Հատկացված 1 միլիարդ 796 միլիոն դրամից 360 միլիոն դրամը կտրամադրվի ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար, 1 միլիոն 436 դրամը՝ դրոշմապիտակների գնման համար։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ նկատվել է տնտեսական ակտիվություն, որի արդյունքում ավելացել է արտադրող և ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների պահանջարկը:

«Հետքն» ավելի վաղ անդրադարձել էր ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների գնման գործընթացին: Ուսումնասիրելով դրանց գնման պայմանագրերը՝ պարզել էինք, որ վերջին տարիներին ՊԵԿ-ը այդ ապրանքները ձեռք է բերում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «ԷյԷմՓիՋի գրուպ» ընկերությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter