
Կնորոգվի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները
Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից 690 միլիոն դրամ կհատկացվի 6 մշակութային կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար:
Մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում կնորոգվի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում կտեղադրվեն QR կոդերով բազմալեզու ցուցանակներ:
Գումար կհատկացվի նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան, Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարանների, Հ. Թումանյանի թանգարանի, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին ամրացված շենքերի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ այս ծրագիրը կապահովի նորոգվող թանգարանների և թատրոնների բնականոն գործունեությունը, ինչպես նաև կբարձրացնի հանրապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչությունը:
Լուսանկարը՝ annakharatyan.wordpress.com-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել