
Նախկին զինծառայողը 5-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը 5-րդ օրն է` Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում: «Հետք»-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ հացադուլի ընթացքում իր հետ կապ են հաստատել Պաշտպանության նախարարությունից: Նախարարությունից տեղեկացրել են, որ Խաչատրյանին աշխատանքից ազատելու համար աշխատավարձի միանվագ տասնհինգապատիկ վճարը կտրամադրեն, սակայն շաբաթ օրերին աշխատելու համար փոխհատուցման հարցը դատական հարթություն պետք է տեղափոխվի:
Ցոլակ Խաչատրյանին նաև առաջարկվել է հացադուլից դուրս գալ, սակայն վերջինս հրաժարվել է: Հացադուլի ընթացքում բժիշկները պարբերաբար այցելում են Խաչատրյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել