HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակն «ուղեւորվեց» Մեծ Բրիտանիա․ Բիլինգհեմի «Ռեյ եւ Լիզ»-ը՝ այս տարվա հաղթող ֆիլմն է

Քիչ առաջ տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի փակման 16-րդ պաշտոնական արարողությունը։ Ստորեւ ներկայացնում ենք 2019 թվականի «Ոսկե ծիրանի» համապատասխան անվանակարգերում հաղթող ֆիլմերի ցանկը։ Հավելյալ նշենք, որ անդրադառնալու ենք կինոփառատոնի այս տարվա ընթացիկ մանրամասներին, ներկայացնելու ենք հարցազրույցներ հյուրերի հետ։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային անվանակարգում մրցանակի արժանացան

«Ոսկե ծիրան» մրցանակ՝ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ եւ Լիզ» ֆիլմը

«Արծաթե ծիրան» մրցանակ՝ Կանտեմիր Բալագովի «Լողլող» ֆիլմը

Ժյուրիի հատուկ հիշատակում՝ Հասան Ֆազիլիի «Կեսգշերային ճամփորդ» ֆիլմը

Կարճամետրաժ ֆիլմերի տարածշրջանային մրցութային անվանակարգում մրցանակի արժանացան

«Ոսկե ծիրան»՝ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը

«Արծաթե ծիրան»՝ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»։ 

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինա» ֆիլմը,  Վարչապետի մրցանակին՝ Տաթեւ Հակոբյանի «Ծուղակ»-ը (C2C շուկա անցած ֆիլմերից)։

ՀԳգլխավոր լուսանկարում ներկայացված է կադր «Ռեյ եւ Լիզ» ֆիլմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter