
Քաղցրաշենի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում Կառավարության շենքի դիմաց
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն ցույց են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Քիչ առաջ նրանք փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտան: Երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվեց:
Բնակիչները բողոքում են, որ ոռոգման ջուր չունեն այգիները ոռոգելու համար: Գյուղում 7 օր է՝ ջուր չկա, ջրանցքների մաքրման աշխատանքներ են կատարվում: Ըստ գյուղի բնակիչ Խաչիկ Սահակյանի` մարզպետարանում ասում են, որ գյուղացիների հետ կնքած պայմանագրերի ժամկետը լրացել է, և պետք է նորը կնքել, որպեսզի կարողանան ջուր ստանալ:
Բնակիչները դժգոհ են Արարատի մարզպետից, պնդում են, որ չի կարողանում իրենց հարցերին պատասխանել: Գյուղացիները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել