HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին, տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

«Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և պետք է համատեղ աշխատել՝ այդ կապերն էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնելու, Սփյուռքի հսկայական ներուժը մեր երկրի տնտեսության զարգացման և արդյունաբերացման գործընթացում ներգրավելու համար: Վարչապետի խոսքով՝ այդ նպատակով էլ Սփյուռքի նախարարությունը վերակազմավորվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, և կառուցվածքային այդ փոփոխությունը լիովին համապատասխանում է կառավարության որդեգրած՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման քաղաքականությանը:

Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և անդրադարձել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը: Նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և զարգացումները մեծ ոգևորություն են առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր պատրաստակամությունն հայտնում օժանդակել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանի զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման, Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական զարգացման գործում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter