HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին

Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվության վարչությունը:

Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարեւորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները:

Ֆորումի աշխատանքների առաջին օրը ելույթով հանդես է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով աշխարհում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին:

Աշխատանքային օրվա ընթացքում հայկական պատվիրակության անդամներն ակտիվ շփումներ են ունեցել ինչպես ԱՄՆ խորհրդարանականների, այնպես էլ շուրջ երկու տասնյակ այլ երկրների իրենց գործընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter