HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հակառակորդը գիշերը կրակել է Ելփինի ուղղությամբ․ տներից մեկի տանիքը վնասվել է

Հուլիսի 16-ի գիշերը՝ 23։00-ի մոտակայքում, հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց խոշորացված Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Կրակոցի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տան տանիքը:

«Ոչ միայն Ելփինում, վերջերս Արենիի տարածաշրջանում՝ Ելփին, Չիվա, կրակոցները հաճախակիացել են։ Իսկ կոնկրետ Ելփինի դեպքով, ամսի 16-17-ին կրակոցների արդյունքում, առաջին օրը 5 հատ, երեկ 3 հատ խոշոր տրամաչափի ինքնաձիգերից կրակել են»,- ասաց Հուսիկ Սահակյանը։

Հուսիկ Սահակյանը կրակոցների մասին տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետին, Կարմիր խաչի գրասենյակին։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ կրակոցից հետո հայկական կողմից պատասխան կրակ է եղել։ Ըստ նրա՝ հակառակորդի կողմից կրակոցներ լինում են, սակայն դրանք պասիվ են, որովհետև այդ ուղղությամբ առավել ակտիվ շրջաններ են եղել։ ՊՆ նախարարի խոսնակը հավաստիացրեց, որ հակառակորդի կրակոցները գյուղացիների տների ուղղությամբ չեն եղել։

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter