
Իջևանի բժշկական կենտրոնում բուժում ստացողներ չկան
Իջևանի բժշկական կենտրոնում այս պահին բուժում ստացող տուժածներ չկան: Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ոստիկանները տեղափոխվել են ոստիկանական հոսպիտալ, իսկ քաղաքացիները դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիների և ոստիկաններ միջև տեղի ունեցած բախման հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել տուժած քաղաքացիներ:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում այսօր հայտնեց, որ 14 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 12-ը եղել են ոստիկանության աշխատակից: Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին հոսպիտալացվել են 8 ոստիկաններ, գտնվում են ոստիկանության հոսպիտալում, որոնցից 6-ը կմնան ամբուլատոր բուժհսկողության ներքո, 2-ը կշարունակեն մնալ հոսպիտալացված:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած բախման պատճառն այն էր, որ քաղաքացիներին արգելվել էր փայտ տեղափոխել անտառներից:
Մեկնաբանել